Գլխավոր Լրահոս

Հարձակում հայկական Քամփ Արմեն ճամբարի վրա

Հարձակում հայկական Քամփ Արմեն ճամբարի վրա

Օգոստոսի 13-ի երեկոյան մի խումբ  անհայտ անձինք մահակներով հարձակվել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարի մոտ հերթապահություն իրականացնող երիտասարդների վրա և ծեծել նրանցից երկուսին: Քաղաքացիները արդեն 100 օրից ավելի է, ինչ խաղաղ բողոքի ցույց են անցկացնում ճամբարում` պահանջելով այն վերադարձնել հայկական համայնքին:

«Այս հարձակումը, որը ցեղասպան մտածողության դրսևորում է, չի կարող կոտրել մեր կամքը: Մենք հրապարակային հայտարարում ենք , որ կշարունակենք մեր պայքարը նույն վճռականությամբ», - ասվում է հայկական Նոր Զարթօնք միության տարածած հաղորդագրության մեջ: Դեպքի առնչությամբ ակտիվիստները դիմել են ոստիկանություն:

***

Այս տարվա մայիսի 6-ին հայկական ճամբար-որբանոցի ներկայիս սեփականատերը նախաձեռնել էր ճամբարի շենքի քանդման աշխատանքները: Ճամբարի մեկ երրորդն արդեն հողին էր հավասարեցվել, սակայն ճամբարում հայտնված քաղաքացիներին հաջողվել է դադարեցնել շինության վերջնական ավիրումը: Մինչև օրս քաղաքացիները ճամբարում սահմանել են շուրջօրյա հերթապահություն: Ակտիվիստները պահանջում են Քամփ Արմենը վերադարձնել Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ ճամբարի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը գրավոր հայտարարություն էր տարածել և հաստատել, որ սեփականության իրավունքը վերադարձնելու է, ավելի ճիշտ՝ նվիրաբերելու է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն, սակայն մինչև օրս ճամբարի սեփականության վկայականը եկեղեցուն չի վերադարձվել:

Քամփ Արմենի դիմադրության պայքարի մասին ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում