Գլխավոր Լրահոս

Աջակցելով մարդասիրությանը. անդրադարձ «Ավրորա» մրցանակին՝ Miami Herald-ում

Աջակցելով մարդասիրությանը. անդրադարձ «Ավրորա» մրցանակին՝ Miami Herald-ում

Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, 100 LIVES նախագծի համահեղինակ Վարդան Գրեգորյան

Օգոստոսի 19-ին նշվող Մարդասիրության համաշխարհային օրվա նախօրեին Miami Herald պարբերականում լույս է տեսել Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, 100 LIVES նախագծի համահեղինակ Վարդան Գրեգորյանի և Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Օսկար Արիասի հոդվածը՝ «Աջակցելով մարդասիրությանը» վերնագրով: Այսօր մարդասիրական ոլորտում գործադրվող ջանքերի համատեքստում հեղինակներն անդրադառնում են «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակին: 

Հեղինակները նշում են, որ անհրաժեշտ է արժանին մատուցել մարդասիրական ոլորտի հերոսներին, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, փոփոխություն են բերում, և հնարավիրնս խրախուսել մյուսներին, որ աշխատեն շոշափելի և նշանակալի փոփոխությունների ուղղությամբ:

Արիասն ու Գրեգորյանը նշում են՝ իրենք հպարտ են, որ որպես նոր միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամներ՝ օգնում են մարդկանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու և պայքարելու հնարավորություն տալու համար:

«Մրցանակը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների կողմից՝ հենց այն պատճառով, որ ինչ-որ մեկը, վտանգելով իր կյանքը, փրկել է իրենց»,- ասված է հոդվածում:

Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Օսկար Արիաս

«Մարդասիրական ոլորոտի առաջամարտիկներից և ոչ մեկը չի ձգտում ճանաչված դառնալ կամ գումար ստանալ, այդուհանդերձ, այդ մարդկանց երկուսն էլ առաջարկելը նրանց իսկապես խրախուսելու ճիշտ ճանապարհ է»,- նշում են հեղինակները:

***

«Ավրորա» մրցանակը 100 LIVES («100 կյանք») նախաձեռնության բաղադրիչներից է: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է մարտին Նյու Յորքում: «Ավրորա» մրցանակը առաջին անգամ շնորհվելու է Երևանում 2016թ. ապրիլին:

Դիտեք ՍիվիլՆեթի Մարիա Թիթիզյանի հարցազրույցը պրոֆեսոր Վարդան Գրեգորյանի հետ՝ նրա անցած ուղու, կրթության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և այլ թեմաների շուրջ:

Հարցազրույցի սղագրված հայերեն տարբերակը՝ այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում