Գլխավոր Լրահոս

«Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը սնանկ են ճանաչվել. «Ազատություն»

«Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը սնանկ են ճանաչվել. «Ազատություն»

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ են ճանաչվել, հաղորդում է Azatutyun.am-ը: Վերջինիս հետ զրույցում պատգամավորն ասել է, որ դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ։

Ամիսներ առաջ հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։

«Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ վերջերս բացեց «Առինջ մոլ»-ը, որից հետո Աղաբաբյանին պատկանող տոնավաճառից շատ առևտրականներ տեղափոխվեցին Ծառուկյանի տոնավաճառ, քանի որ այնտեղ տարածքն անվճար էր հատկացվում։ Արդյունքում պատգամավորի եկամուտը շեշտակի նվազեց։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում