Գլխավոր Լրահոս

Օմբուդսմենը դատապարտել է ոստիկանի կոպիտ վարքագիծը

Օմբուդսմենը դատապարտել է ոստիկանի կոպիտ վարքագիծը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ոստիկանն ապտակել է տարեց մարդու: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության Հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»:

***

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել. նրանք ավելի ուշ բաց են թողնվել: Երեկվանից լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը ապտակում է ակցիայի տարեց մի մասնակցի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում