Գլխավոր Լրահոս

Տարեց քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Տարեց քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին տեղի ունեցած «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն. այս մասին ՍիվիլՆեթին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

***

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել. նրանք ավելի ուշ բաց են թողնվել: Երեկվանից լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը ապտակում է ակցիայի տարեց մի մասնակցի:

Ոստիկանների կոպիտ վարքագիծը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում