Գլխավոր Լրահոս

Արոնյանը հաղթեց շախմատային գերմրցաշարում

Արոնյանը հաղթեց շախմատային գերմրցաշարում

ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում Sinquefield Cup շախմատային գերմրցաշարում Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է միանձնյա առաջատար:

Արոնյանը մրցաշարի ողջ ընթացքում չի կրել որևէ պարտություն: Սեպտեմբերի 1-ին նա սևերով մրցել է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ և գրանցել ոչ-ոքի: Արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր և անհասանելի դարձել մրցակիցների համար:

Սենթ Լյուիսում աշխարհի հզորագույն շախմատիստներ նորվեգացի Մագնուս Կառլսենի և հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ Արոնյանը գրանցել է ոչ-ոքի:

Sinquefield Cup-ը երրորդ անգամ է անցկացվում: Արոնյանը մասնակցել է բոլոր երեք մրցաշարերին: 2013թ. նա զբաղեցրել էր 3-րդ տեղը (4 մասնակից), 2014-ին՝ 5-րդ: Ընթացիկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար դոլար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում