Գլխավոր Լրահոս

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանշային առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի առաջին մեդալը նվաճել է Արթուր Ալեքսանյանը:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս սպորտը», նա մեկը մյուսի հետևից անցկացրեց տպավորիչ գոտեմարտեր, հաղթեց ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին և դուրս եկավ եզրափակիչ:

Այստեղ Ալեքսանյանն ուժերը չափեց Իրանի ներկայացուցիչ Ղասեմ Ռեզայի հետ: Առաջին իսկ րոպեներից հայ մարզիկն իր ձեռքը վերցրեց ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում ևս Ալեքսանյանն անկասելի էր ու տոնեց գեցեղիկ հաղթանակ` դառնալով աշխարհի չեմպիոն:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական հավաքականը` Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, արդեն իսկ նվաճել է Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Բացի Ալեքսանյանից` Ռիոյում հանդես կգա նաև Միհրան Հարությունյանը:

Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել էր 2014թ. Տաշքենդում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում