Գլխավոր Լրահոս

Կառավարությունը մերժեց Նիկոլ Փաշինյանի օրինագիծը

Կառավարությունը մերժեց Նիկոլ Փաշինյանի օրինագիծը

Կառավարությունը սեպտեմբերի 10-ի նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրինագիծը, որով նա առաջարկում էր տեսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների չափը սահմանել՝ հաշվի առնելով ավտոմեքենաների տարիքը և ձիաուժը՝ հօգուտ ավելի հին և նվազ հզոր մեքենաների:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության պահանջից, քանի որ բոլորը պետք է ստանան օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների միևնույն ծավալը, ունենան այդ իրավունքների ու ազատությունների իրացման նույն հնարավորությունները, դրանց պաշտպանության և խախտման դեպքում դրանց վերականգնման նույն միջոցները, ինչպես նաև հավասար իրավական պարտականություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում