«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀԷՑ) սեփականատեր ռուսական «Ինտեր Ռաօ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու համար:Սեպտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ի գնորդը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն է:
«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» (LIORMAND HOLDINGS LIMITED) կիպրոսյան օֆշորում 2010թ. նոյեմբերի 30-ին գրանցված ընկերությունն է: Ընկերության սեփականատերերի և ղեկավարների մասին տեղեկատվությունը փակ է՝ վճարովի:
Այս ընկերության նախկին գործունեության մասին «google» որոնողական համակարգը որևէ տեղեկատվություն չի բերում:
***
ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:
Civilnet











