Գլխավոր Լրահոս

Getty թանգարանի և Հայ եկեղեցու իրավական պայքարն ավարտվեց փոխզիջմամբ

Getty թանգարանի և Հայ եկեղեցու իրավական պայքարն ավարտվեց փոխզիջմամբ

Ավետարանի էջերից (1256թ.)

Լոս Անջելեսի J. Paul Getty թանգարանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև երկարամյա իրավական պայքարը՝ 13-րդ դարի հայկական ձեռագրերի շուրջ, ավարտվեց փոխզիջմամբ, գրում է Art Newspaper-ը:

Getty-ն ճանաչել է, որ եկեղեցին որպես Զեյթունի Ավետարան հայտնի 13-րդ դարի հայկական ձեռագրի՝ Թորոս Ռոսլինի ձեռքով նկարազարդված 8 էջերի օրինական սեփականատերն է, Հայ առաքելական եկեղեցին էլ իր հերթին հայտարարել է, որ ձեռագրերը կնվիրաբերի թանգարանին: Էջերը Getty-ի հավաքածուում են ներառված 1994-ից ի վեր, երբ թանգարանը դրանք գնել էր Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայի ժառանգներից: Հայոց եկեղեցին հայտարարել է, որ թանգարանը պետք է իմանար, որ գնորդները ձեռագրերի օրինական սեփականատերերը չեն:  

«Այն, որ ձեռագրերը փրկվել են ոչնչացումից և այսքան տարի պահվել թանգարանում, նշանակում է, որ հայոց հարուստ մշակութային ժառանգության այս անփոխարինելի նմուշները կպահվեն ապագա սերունդների համար»,- ասել է թանգարանի տնօրեն Թիմոթի Փոթսը:

Հայ եկեղեցու ներկայացուցիչներից մեկն էլ ընդգծել է, որ հատկապես ուրախալի է փաստը, որ կողմերը համաձայնության են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Getty-ին մեզ հետ այնպիսի լուծման հասնելու համար, որը ճանաչում է հայ ժողովրդի պատմական տառապանքները և որը թույլ է տալիս պահել այդ գանձը մի թանգարանում, որը պահպանել է այն և հասանելի դարձրել Լոս Անջելեսի հայ և այլ համայնքների համար»,- ասել է Հայ առաքելակայն եկեղեցու փաստաբան Լի Բոյդը:

Ավետարանը 13-րդ դարի նշանավոր լուսավորիչ և դպիր Թորոս Ռոսլինի ամենավաղ աշխատանքներից է: Գրքի մնացած մասը գտնվում է Մատենադարանում: Էջերն առանձնացվել էին գրքից Հայոց ցեղասպանության ժամանակ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում