Գլխավոր Լրահոս

ՀԾԿՀ-ն թույլատրեց ՀԷՑ-ի վաճառքը

ՀԾԿՀ-ն թույլատրեց ՀԷՑ-ի վաճառքը

ԱրխիվիՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) թույլատրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վաճառել 100 տոկոս բաժնետոմսերը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսըվաճառելու թուլտվություն է տվել. համապատասխան որոշումն ընդունվել է ՀԾԿՀ-ի՝ հոկտեմբերի 1-ին կայացած նիստում:

«ՀԾԿՀ-ն որոշում է թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Սահմանել, որ սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի17-ի որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը»,- ասված է համապատասխան որոշման նախագծում:

Ընկերությունը վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հավաստիացումներ) դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի ՀԾԿՀ։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԷՑ-ի վաճառքի մասին ավելին՝ այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում