Գլխավոր Լրահոս

«Օդային» միջադեպ Թուրքիայի և Ռուսաստանի միջև

«Օդային» միջադեպ Թուրքիայի և Ռուսաստանի միջև

Ռուսական օդանավը «որսացել են» թուրքական F-16 կործանիչները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու:

Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 3-ին Թուրքիայի տարածք է ներխուժել ռուսական ինքնաթիռ, որին «որսացել են» F-16 տեսակի թուրքական երկու կործանիչ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն միջադեպը քննարկել է ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Սինիրլիօղլուն իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել նաև ամերիկացի, ֆրանսիացի, իտալացի և բրիտանացի իր պաշտոնակիցների հետ:

***

Թուրքիան յոթ երկրներից մեկն է, որը օրեր առաջ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում:

Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցը եղել է Սիրիան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում