Գլխավոր Լրահոս

Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի շատ գազ մատակարարել

Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի շատ գազ մատակարարել

Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և դրանք հասցնել տարեկան 2,3 մլրդ խմ-ի՝ օգտագործելով երկու երկրների միջև առկա գազատարի տարողունակությունը. այսպիսի հայտարարություն է արել Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալի-Ռեզա Քամելին:    

«Գազատարն ունի օրական 6 մլն խմ գազ մատակարարելու տարողունակություն, մինչդեռ ներկայում մատակարարվում է միայն 1 մլն խմ,- «Շանա» լրատվական գործակալությանն ասել է Քամելին Իրանի նավթի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ Բիջան Զանգենեհի ու Երվանդ Զախարյանի հանդիպումից հետո:

Քամելին պարզաբանել է՝ Հայաստանում ենթակառուցվածքների բացակայության պատճառով գազատարի հավելյալ տարողունակությունը դեռ չի օգտագործվում:

2004թ. կնքված համաձայնագրով՝ բնական գազի մատակարարման դիմաց Իրանը Հայաստանից ստանում է էլեկտրաէներգիա:

Հանդիպումից հետո Զանգենեհը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը բանակցություններ են վարում էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու շուրջ. Իրանը կավելացնի Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և կներմուծի հավելյալ էլեկտրաէներգիա:

Ըստ իրանական գործակալության՝ իրանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մտադիր է կառուցել Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում