Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքի մասին» օրինագծերի փաթեթին

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքի մասին» օրինագծերի փաթեթին

Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստին հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, փաթեթը կարգավորում է Հայաստանում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթը բազմաթիվ ամիսների աշխատանքի արդյունք է: «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից: Այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ իրեն անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ լավացնում է դրա կարիքն ունեցող քաղաքացիների վիճակը:

Վարչապետը նշել է, որ այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, և մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ:

Նա էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, առողջապահության նախարարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց և հորդորել է պետական բոլոր մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ «Հարկային օրենսգիրքն, իրոք, շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»:

Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում