Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային քաղաքականության հայեցակարգին

Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային քաղաքականության հայեցակարգին

Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստին հավանություն է տվել ներդրումային քաղաքականության հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին:

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ նախատեսված միջոցառումները պետք է նպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացման ապահովմանը:

«Այսպիսով, տրվում է ՀՀ ներդրումային քաղաքականության սահմանումը, սահմանվում են դրա նպատակներն ու խնդիրները, նախանշվում են ներդրումային քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքները, ոլորտի կարգավորումները համապատասխանեցվում են միջազգային առաջադեմ չափանիշներին, ինչպես նաև հստակեցվում են կառավարության կողմից ձեռնարկվելիք միջոցառումները ներդրումային քաղաքականության արդիականացման ուղղությամբ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կառավարությունում նշում են, որ ներկայում Հայաստանում ներդրումային գործունեությանն առնչվող օրենսդրության մեջ առկա են բացեր. «Մասնավորապես «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն ընդունման պահից` 1994-ից, փոփոխությունների չի ենթարկվել, մինչդեռ գործարար և ներդրումային միջավայր հասկացությունը զգալիորեն ընդլայնվել է և կրել բովանդակային փոփոխություններ: Թեև Հայաստանում իրականացվում է ներդրումների խրախուսման հետևողական քաղաքականություն` հիմնված «բաց դռների» քաղաքականության մոտեցման վրա, այնուամենայնիվ ներկայում կառավարության տրամադրության տակ առկա խրախուսման գործիքները, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունները դեռևս սահմանափակ են և ունեն վերանայման կարիք: Հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրն ուղղված են լուծելու ոլորտի հիմնական խնդիրները` ներդրումային միջավայրի բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագործում և ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում