Գլխավոր Լրահոս

Բացվել է «ԱրմԹեք-2015»-ը

Բացվել է «ԱրմԹեք-2015»-ը
Հոկտեմբերի 12-ին մեկնարկել է «ԱրմԹեք-2015» բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, բացմանը ներկա է եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իր ելույթում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: «2008-2014 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Հայաստանում ներկայում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» և այլ ընկերությունները: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաև «Մայքրոսոֆթ» ինովացիոն և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները»,- ասել է նա: Վարչապետը հիշեցրել է, որ անցյալ տարի ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ. «Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, և որպես ապացույց օրինակ է բերել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաև նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: ԱրմԹեք առաջին համաժողովը կայացել է 2007թ. Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: «ԱրմԹեք-2015»-ի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ, սթարթափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում: Զուգահեռ անցկացվելու են նաև Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի «STEP» Վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թ. ամփոձիչ միջոցառումը: Այս տարի առաջին անգամ՝ հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում