Գլխավոր Լրահոս

Ֆրանկոֆոնիայի նստաշրջանը «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձև է ընդունել

Ֆրանկոֆոնիայի նստաշրջանը «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձև է ընդունել
Հոկտեմբերի 10-11-ին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է հինգ բանաձև, այդ թվում` Հայաստանի նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բանաձևում վկայակոչվում է ապրիլի 24-ին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ հարգանքի տուրք էր մատուցվում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և զորակցություն հայտնվում հայ ժողովրդին։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը խստորեն դատապարտում է մարդկությանը հսկայական կորուստներ պատճառած բոլոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները, և հարգանքի տուրք մատուցելով այդ հանցագործությունների զոհերի հիշատակին՝ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները ամրապնդելու նպատակով: Համաձայն ընդունված բանաձևի՝ կազմակերպությունը պարտավորվում է նաև ամրապնդել պետությունների և կառավարությունների միջև համագործակցությունը այդ հանցագործությունների պատասխանատուների անպատժելիությանը վերջ դնելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում