Գլխավոր Լրահոս

Իտալական Մարկեի նահանգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Մարկեի նահանգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Մարկեի նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն են եղել նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը, Պիերոնի Մորենոն, Բուսիլակի Ջանլուկան, Մարկոնի Լուկան: Այս տարի` ավելի վաղ, Իտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում