Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-ի հունվար-սեպտեմբերի սպառողական գների ինդեքը, ըստ որի՝ 2015թ. սեպտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6% գնաճով, իսկ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների և ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, քանի որ որոշ ապրանքատեսակների գներն աճել են, որոշ տեսակներինն էլ՝ նվազել։
2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.3%։
Ըստ ապրանքախմբերի՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնանկում է գրանցվել միայն մրգի ապրանքախմբում՝ 4.8%, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.7% գնանկում:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 12.6%, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 3.5% գնաճ:
Հացամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.3% գնաճ, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1.5% գնաճ, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում:
2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ կաթնամթերքի գինն աճել է 0.3%-ով, ձկնամթերքինը՝ 0.4%-ով, ոչ ոգելից խմիչքինը՝ 1.7%-ով, այլ մթերքինը՝ 1.9%-ով:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 2.1%-ով, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 0.6%-ով։
2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների անփոփոխ ընդհանուր մակարդակ։
Civilnet











