Գլխավոր Լրահոս

Իտալական Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հայտարարությունում նշվում է, որ ճանաչելով պատմական ճշմարտությունը` քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Նիստի պատվավոր հյուրերն են եղել հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները: Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ: Իվրեա փոքր քաղաք է Իտալիայի հյուսիս-արևմուտքում: Նրա բնակչության թիվը 24 409 մարդ է: Այս ամիս` ավելի վաղ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր իտալական Մարկեի նահանգային խորհուրդը: Այս տարվա մարտին Իտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում