Գլխավոր Լրահոս

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ասադի մոսկովյան այցը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ասադի մոսկովյան այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոսկովյան այցի վերաբերյալ:

Պուտինը, ըստ թուրքական Anadolu գործակալության, մանրամասներ է ներկայացրել Ասադի այցի մասին: Ինչպես հաղորդվում է, Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել Հալեպում և մերձակայքում հարվածների հետևանքով ներգաղթյալների հնարավոր ալիքի կապակցությամբ, քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարը:

Կրեմլի կայքում Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն չի հաղորդվում, բացի նրանից, որ նման զրույց է կայացել:

Լավ կլիներ՝ մնար Մոսկվայում

Անդրադառնալով Ասադի մոսկովյան այցին՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ կցանկանար՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնար Ռուսաստանում և  «հանգիստ թողներ իր ժողովրդին»: 

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի կառավարությունը լեգիտիմ չէ, և մեր դիրքորոշումն այս հարցում չի փոխվել… Սիրիայում անհրաժեշտ է անցում, որը կապահովի Ասադի հեռացումը, - նշել է Դավութօղլուն:- Ռուսաստանն իր միջամտությամբ արդեն բացահայտ ցույց է տվել իր աջակցությունը»:

Հոկտեմբերի 20-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարճատև այցով Մոսկվայում էր, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկել են Սիրիայում ռուսական օդուժի մասնակցությամբ ռազմական գործողությունների ընթացքը, Սիրիայում ներկա իրադրությունը:

«Ի՞նչ կարող եմ ասել: Եթե միայն նա կարողանար Մոսկվայում ավելի երկար մնալ՝ այնպես, որ սիրիացի ժողովուրդը թեթևանար, կամ այնտեղ մշտապես հաստատվեր, որ երկրում սկսվեր իրական անցումային շրջան»,- Today’s Zaman-ի հաղորդմամբ՝ ասել է Դավութօղլուն:

Ասադը՝ վեց ամիս «սիմվոլիկ նախագահ»

Հոկտեմբերի 21-ին թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Թուրքիան հավանություն է տվել մի պլանի, ըստ որի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անցումային փուլում՝ վեց ամսվա ընթացքում, կշարունակի ղեկավարել երկիրը:

Ըստ Cumhuriyet թերթի՝ Թուրքիան միացել է այն ինը երկրներին, որոնք համաձայն են, որ Ասադը վեց ամիս մնա որպես «սիմվոլիկ նախագահ»: Հոդվածագիրը, հղում անելով բարձրաստիճան մի պաշտոնյայի, գրում է, որ Թուրքիան ընդունել է հինգ կամ վեց կետերից բաղկացած նախագիծ: Ասադի՝ «սիմվոլիկ նախագահ» մնալու հարցը ծագել է սեպտեմբերի 22-ին Էրդողանի մոսկովյան այցի ժամանակ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում