Գլխավոր Լրահոս

Հայաստանը առաջընթաց է գրանցել Doing Business-ում

Հայաստանը առաջընթաց է գրանցել Doing Business-ում

Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում  զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը (նոր մեթոդաբանությամբ վերահաշվարկված. հնով 45-րդ հորիզոնականում էր):

Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն  կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանի հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:

Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որն իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը:

Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար՝ Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինը 1-ից ցածր է եղել:

Հայաստանում մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝

  • Բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:
  • Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
  • Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ՝ նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:
  • Բիզնես սկսելու առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
  • Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:
  • Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:
Տարածաշրջան և հարևաններ

Զեկույցի համաձայն տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում:

Հայաստանի հարևանները՝ Վրաստանը և Ադրբեջանը, պահպանել են դիրքերը՝ համապատասխանաբար 24-րդ և 63-րդ տեղերում: Ռուսաստանը նույնպես, չնայած տնտեսական դժվարություններին, առաջընթաց է արձանագրել՝ 54-րդ տեղից շարժվելով 51-րդ տեղ:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անցկացված բարեփոխումները կազմում են անցյալ տարվա ընթացքում աշխարհով մեկ իրականացված 231 բարեփոխումների 25 տոկոսը: Տարածաշրջանում են ամենամեծ դրական տեղաշարժեր արձանագրած տասը երկրներից երեքը՝ Կիպրոսը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Սրանք այն երկրներն են, որոնք իրականացրել են առնվազն երեք բարեփոխում ու բարելավել են իրենց դիրքը վարկանիշային սանդղակում:

Այս տարվա Doing Business զեկույցն ամփոփում է բիզնեսի գործունեության տեղական իրողություններն ավելի լավ արտացոլելու նպատակով գործարար կանոնակարգիչ դաշտի որակի, ինչպես նաև գործարար կանոնակարգիչ դաշտի նպատակային արդյունավետության գնահատման նշաձողերի ընդլայնման երկամյա աշխատանքները: Զեկույցում փոփոխություններ արձանագրած հինգ ցուցանիշների՝ շինարարական թույլտվությունների, էներգամատակարարման ապահովման, պայմանագրերի կիրարկման, գույքի գրանցման և արտաքին առևտրի մասով Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների ունեցել են լավ արդյունքներ և դա դրական է անդրադարձել տարածաշրջանի շատ երկրների վարկանիշի վրա:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում