Գլխավոր Լրահոս

Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից: Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը: Քաղխորհրդի նիստին ներկա են եղել Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ: Ավելի վաղ` սեպտեմբերի վերջին, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Վալենսիա մարզի Սիյա քաղաքը: Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, մարտի 17-ին` Իսպանիայի Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: Անցյալ տարվա հունիսին Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր: Այդպիսով` Նավարեն դարձել էր Ցեղասպանությունը ճանաչած` Իսպանիայի չորրորդ շրջանը Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում