Գլխավոր Լրահոս

Իտալիայի Աբրուցցո նահանգը և Ռավեննա քաղաքը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Աբրուցցո նահանգը և Ռավեննա քաղաքը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
  Իտալիայի Աբրուցցո նահանգը հոկտեմբերի 27-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու  մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին: Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի գեղեցիկ էջ գրեցինք մեր նահանգի քաղաքական պատմության մեջ: Նման կարևոր հարցի վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը նահանգային խորհրդի հասունության մեծ վկայությունն է: Հուսով եմ, որ մեր ամենօրյա հոգսերից այդքան հեռու անցյալում տեղի ունեցած անարդարությունների մասին հիշողությունը մեզ կուղղորդի դատապարտելու նաև մեր օրերում տեղի ունեցող հետապնդումներն ու բռնությունները և գործնական օգնություն ցուցաբերելու  դրանց  զոհերին»: Աբրուցցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հոկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանությունը նաև ճանաչել է Իտալիայի Ռավեննա քաղաքը: Այս ամիս` ավելի վաղ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը և Մարկեի նահանգային խորհուրդը: Այս տարվա մարտին Իտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում