Ասիական զարգացման բանկը Հայաստանին «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում 112 մլն 970 հազ. դոլար գումարի չափով վարկ կտրամադրի: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը այսօրվա նիստին հավանություն է տվել հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին:
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» նպատակն է Հայաստանի քաղաքներում բարելավել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:
Վարկը կտրամադրվի 22 տարի մարման ժամկետով, որից 15-ը` արտոնյալ:
Civilnet











