Գլխավոր Լրահոս

Պարագվայի սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պարագվայի սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Պարագվայի սենատը օրինագիծն ընդունել է միաձայն: Պարագվայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է արգենտինական Prensa Armenia գործակալությունը: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ օրինագիծը ներկայացրել է Պարագվայի Առաջադեմ ժողովրդավարական կուսակցությունը: Օրինագիծը ներկայացրել է սենատոր Դեզիեր Մասին, որին աջակցել է ևս ինը սենատոր՝ բոլոր խմբակցություններից: «Պարագվայի սենատը, միաձայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, միացավ հարավամերիկյան երկրների մեծամասնությանը, որոնք ճանաչել են այն»,- ասել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը: Այս տարի Հայոց ցեղասպանությունը Հարավային Ամերիկայում ճանաչել են նաև այլ երկրներ և քաղաքներ՝ Արգենտինայի Միսիոնես նահանգը, Լատինամերիկյան խորհրդարանը (Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային կազմակերպություն), Ռիո դե Ժանեյրոյի նահանգը, Բրազիլիայի սենատը և Չիլիի խորհրդարանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում