Գլխավոր Լրահոս

Հայաստանը ողջունել է Պարագվայի Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Հայաստանը ողջունել է Պարագվայի Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը
Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. այսպիսի հայտարարություն է արել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը»,- ասված է Նալբանդյանի հայտարարության մեջ: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։ *** Պարագվայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հոկտեմբերի 29-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ օրինագիծը ներկայացրել է Պարագվայի Առաջադեմ ժողովրդավարական կուսակցությունը: Օրինագիծը ներկայացրել է սենատոր Դեզիեր Մասին, որին աջակցել է ևս ինը սենատոր՝ բոլոր խմբակցություններից: «Պարագվայի սենատը, միաձայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, միացավ հարավամերիկյան երկրների մեծամասնությանը, որոնք ճանաչել են այն»,- ասել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը: Այս տարի Հայոց ցեղասպանությունը Հարավային Ամերիկայում ճանաչել են նաև այլ երկրներ և քաղաքներ՝ Արգենտինայի Միսիոնես նահանգը, Լատինամերիկյան խորհրդարանը (Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային կազմակերպություն), Ռիո դե Ժանեյրոյի նահանգը, Բրազիլիայի սենատը և Չիլիի խորհրդարանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում