Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է. այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` կառավարությունում նոյեմբերի 4-ին էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկմանը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Աբրահամյանը կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը և հանձնարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները:
Civilnet











