Ծանոթ ՀՀԿ-ականի մենախոսությունը

Ի՞նչ ա էլե, ապե: Ասում եք՝ ո՞վ ա մահացել: Սողոմոն Քոչարյա՞նը: Էդ ո՞վ ա: Հանրապետակա՞ն ա: Չէ՞: Մի Քոչարյան պակաս, ի՞նչ վատ ա որ: Ընենց եք ձեններդ գլուխդ քցել: Ո՞վ ա էդ տղեն: Տղա չի՞: Մեծ մա՞րդ էր: Ո՞ր քուչից ա: Քուչից չի՞: Արա, էդ ո՞նց՝ մարդ ա ու քուչից չի՞: Ես, լիշնը, Մետաքսից եմ: Ասում ես՝ բանտի՞ց ա: Ընչի՞ ա նստե: Մարդ ա սպանե՞: Սպանել ա ու նստե՞լ ա: Վայ քու արա: Բա ինչի՞ եք շուխուռ դրել: Հիվա՞նդ էր: Մենք էլ ենք հիվանդ, ապե: Էն օրը մորքուրիս տարանք, ասին՝ միլիոն քցվեք: Քցվանք: Բաբլոյանին գիտե՞ս: Ասինք՝ ձեւակերպիր, որ մորքուրս 6 տարեկան աղջիկ ա, որ փող չտանք, չարեց:
Նժդե ա պետք, ապե, կրայնըմ սլուչի, Ստալին: Որ սաղին մզզացնի: Բերդը սրանց քիչ ա: Ու՞մ: Սաղին, ապե, սաղին քիչ ա: Փողեր եմ թափե, է, փողեր: Հետո դառա Հանրապետական: Գիտե՞ս էս ձեռներով ինչեր եմ արել: Էրկու ընտրություն եմ անցկացրե։ Սերժին ես եմ անցկացրե, ապե։ Գիտե՞ս: Երկու անգամ դատում էին: Ասում եմ՝ ձեր հըմար եմ արել: Ասում են՝ ըտենց ա պետք: Ասում եմ՝ ո՞նց արա, գնացեք, դուք նստեք, խի ես ու՞մ, հարիֆն եմ:
Երրորդմասցի Լյովիկին գիտե՞ս: Խփին: Գաստիկը խփեց: Էլի մեր հընգերն էր: Բեգլարյան Գագոն ասում ա՝ առանց Լյովիկի կես մարդ ենք դառել: Արա, ես կթողնե՞մ, որ մեր ախպերը կես մարդ դառնա: Հեսա Սահմանադրություն պըտի անցկացնենք: Մասիվն իմն ա: Ասել եմ՝ քանի՞ ձեն ա պետք, երկու էդքան բերող եմ։
Ասում ես՝ ո՞վ ա մահացե։ Սողոմո՞ն։ Ի՞նչ հիվանդ էր։ Քաղցկե՞ղ։ Էդ ի՞նչ ա։ Ռա՞կ։ Վայ քու, արա։ Բա հընչի՞ մեռավ։ Չի բուժվու՞մ։ Օղորմի։ Բանտում մեռա՞վ։ Չէ՞։ Լավ ա, լավ ա։
Շուխուռը չեմ հասկանում, ապե, շուխուռը։ Բոլորս էլ մեռնելու ենք, դու էլ, էդ քո Երուսաղեմն էլ, ես էլ։ Բայց սպանե՞լ ես, լավ ես արել։ Եթե չնստես, չես նստի, հենց նստեցիր, նստելու ես։ Վանոն հընգել էր հետեւներիցս, ասում էր՝ բոլորդ էլ նստելու եք։ Հըմի ուրդե՞ ա ինքը, ապե։ Ասելով չի։ Մեր Մհերին գիտե՞ս։ Թոխմախի։ Էն որ ասում էր՝ կտամ, ծնոտդ կպոկեմ։ Լավ հընգերներից էր։ Չէ, ախպեր, էլ մերը չի։ Գաստիկն իրա թիմից ա, տվին մեր Լյովիկին սպանեցին։ Երկար պատմություն ա։ Լիքը ընտրություններ ենք կեղծել։ Մենք ենք անում, բա էլ՝ ո՞վ։
Սաղ երկիրը մերն ա։ Բա ո՞նց, նստում ենք էլ, հելնում ենք էլ։ Որ ասում են՝ պետք ա, ուրեմն պետք ա։ Առանց շուխուռի, ապեր, տղերքով հավաքվում ենք, իմանում ենք, որ մեր Գագո ախպորը պետք ա։ Հըմի պըտի Մասիվը «Այո» ասի։ Չէ, հըլը չեն ասե, թե ոնց պըտի անցկացնենք, մարդկանց բերելո՞վ, թե՝ լցնելով։ Չէ, ախպեր, բան չեն ասե։ Հա, որ ասեն, կիմանանք։ Լիշնը (личьно) ես առաջին ու երկրորդ մասիվը պըտի փակեմ։ Փող բաժնելու մասին չեմ կարա, ասեմ, ապե, հլը բան չեն ասե։ Դպրոցներում պըտի ֆռֆռանք, ուսուցիչներին պըտի թափ տանք։ Ասում ես՝ էդ Երուսաղեմը... Երուսաղեմ չի՞։ Բա ինչ ա։ Սողոմո՞ն։ Հա, Սողոմոնն ու՞մ ա սպանե։ Մարդու՞։ Էլի մարդու, խի կարո՞ղ ա գիտես հավին սպանելը հաշիվ ա։ Էլի մարդու, բայց՝ ու՞մ։ Չգիտե՞ս։ Բա հընչի եք շուխուռ դրել, այ ախպեր։ Հիվանդ մեռա՞վ։ Խի էսօրվա օրով ո՞վ ա առողջ մեռնում, սաղս էլ հիվանդ ենք մեռնում։ Ոնց՝ սպանել են։ Իրան էլ են սպանե՞լ։ Մի րոպե, հըմի մեռա՞վ, թե սպանեցին։ Լսիր, ախպեր, էդ ձեր Երուսաղեմը... Երուսաղեմ չի՞։ Հա, Սողոմոնը գող տղա՞ էր։ Ազատամարտի՞կ։ Ապե, արի բռերով քեզ ազատամարտիկ ցույց տամ, մեր ախպերներն են, գիտե՞ս քանի անգամ են նստե հելե, Ղարաբաղի տեղն էլ չգիտեն։ Կռվե՞լ ա Ղարաբաղում։ Հետո՞։ 20 տարի առա՞ջ։ Պահո՜։ Էսքան վախտ նստած էր։ Մարդ, բան, չկա՞ր ազատեր։ Չկարողացա՞ն։
Լսի, էրկու անգամ նստըցրել են ախպորդ, էրկու անգամ էլ սուս ու փուս բաց են թողել, արդեն գիտեմ էդ ոնց ա ըլնում։ Ախպերներիս պետք ա՝ նստում եմ, հետո հելնում եմ, գիտեմ՝ խի։ Դեմն ընտրություն կա, մարդ վախցընել կա, ռազբիրատ կա։ Սաղ մենք ենք անում։ Գագոն ասել ա համը չհանեք, չենք հանում։ Հա, հետո՞։ Սկզբից գնդակահարություն։ Վայ քու արա։ Հետո՝ ցմա՞հ։ Ցմահը ո՞րն ա, ախպեր, էն որ գնացիր փդելու՞։ Բա, դրա համար եմ ասում՝ որ նստեցիր, նստելու ես։ Հըմի նստելը հարաբերական ա, ախպեր, սաղ մերոնք են, մլիցեն էլ, մինիստրն էլ, սաղ մերոնք են։ 6 ամիս եմ նստե։ Ուռել էլ եմ, ծակվել էլ եմ։ Մեր Կյաժը մի 4 տարի առաջ մարդ սպանեց, չսպանեց, է, անդազահան արեց, էրկու տարի հետո գտան։ Հըմի պիտի Շենգավիթը «Այո» ասի։ Հա, հետո՞։ Ներող, որ խանգարում եմ, ապե։ Էրկու անգամ փախա՞վ բանտից։ Լսել եմ, ախպեր, էտի կարգին տղայա։ Բայց պըտի չփախներ, պըտի փող թափեր, էսի պրինցիպի դար չի։ Կնգա՜ն էր կարոտել։ Խի մենք մեր կնիկներին չենք կարոտու՞մ։ Աղջկա՞ն։ Հա, էտի թեմայա, ապե, աղջիկը թեմայա։ 4 անգամ էր տեսե՞լ։ Աղջկա՞ն։ Հա՜՜՜։ Էտի թեմայա։ Հետո՞։ Կինը մահացա՞վ։ Ինչի՞։ Կարոտի՞ց։ Վայ քու արա։
Էս ի՞նչ ա կատարվում։ Չեմ ուշանու՞մ։ Չէ, ապե, չեմ ուշանում, հլը պատմի, հետո՞ ինչ եղավ։ Ծանր հիվանդացավ։ Ժուռնալիստներն ի՞նչ արեցին։ Հա, ապե, մեզ ասել են դրանցից հեռու մնանք։ Գրեցի՞ն իրա մասին։ Հետո՞։ Աղջի՞կը։ Ե՞րբ։ Մի տարի առա՞ջ։ Արա՜՜՜։ Էս ի՞նչ ա կատարվում։ Ոնց՝ կախվե՞ց։ Մամա ջան։ Ու չազատեցի՞ն։ Թաղմա՞նն էլ չգնաց։ Արա, դրանք մարդ չեն։ Արա, դրանց սաղին կախել ա պետք, մի Ստալինն ի՞նչ ա՝ չունենք։ Ազատեցի՞ն։ Ե՞րբ։ Երկու շաբաթ առաջ։ Վայ ես դրանց մոր ծիծ տվողի։ Հասկացանք, մարդ չեք, արա։ Հետո՞։ Ուղիղ հիվանդանո՞ց։ Սկի հույս չկա՞ր։ Իմացա՞վ։ Տեսա՞վ, որ ազատ ա։ Բայց էդ ազատությունն էլ, ախր, ոնց որ ծտին ասես ազատ ես, կասի՝ խի ընձի ի՞նչ ա եղել։ Ապե, ընենց չեմ նստե, որ ազատություն սիրեմ։ Օղորմի, ախպեր, օղորմի, մարդ չի ջոկում ում գլուխը երբ կուտեն դրանք։ Արա, բայց ես չեմ ջոգում։ Հըմի մենք ի՞նչ ենք անելու։ Ու՞մ հըմար ենք անելու։ Դու ընձի էն ասա, ախպեր, էդ Սահմանադրությունն ի՞նչ ա։ Ինչի՞ դրան պըտի «Այո» ասեն։ Ոչ մի գիրք չեմ բացե, ապե, ու ըսենց էշ-էշ ապրում եմ։
Մհեր Արշակյան










