Գլխավոր Լրահոս

«Այո» ասելով սպասարկում ես անձամբ Սերժ Սարգսյանի նեղ շահերը

«Այո» ասելով սպասարկում ես անձամբ Սերժ Սարգսյանի նեղ շահերը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ «այո»-ի կողմնակիցները, մասնավորապես ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, անընդհատ բարձրաձայնում են բովանդակային քննարակումներ ծավալելու անհրաժեշտության մասին: Իհարկե, պետության համար կարևորագույն ընտրություններից առաջ պետք է նախորդի բովանդակային քննարկումների և բանավեճերի շարք: Դա հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ռացիոնալ ու կշռադատված ընտրություն կատարելու:

Սակայն, երբ ժողովրդի իրական կամարտահայտության առումով ընտրությունների արդյունքնրեը կասկածի տակ են դրվում, անիմաստ է խոսել բովանդակային քննարկումների մասին: Ավելին դրանք նպաստում են ոչ թե ռացիոնալ ընտրություն կատարելուն, այլ աջակցում են կեղծված ընտրությունների լեգիտիմացմանը:

Պատկերացրե՛ք՝ ռեստորանում ձեզ առաջարկում են մենյու՝ ելնելով ձեր նախասիրություններից: Մատուցողը ձեզ հետ քննարկում է ծավալում, թե ինչպիսի ուտեստներ ու խմիչք մատուցի, որոնք կհամապատասխանեն ձեր համային և էսթետիկական պահանջմունքներին, կլինեն առողջարար և այլն: Սակայն քննարկումներից հետո ամեն անգամ այդ նույն ռեստորանում ձեզ մատուցում են ձեր պատվիրածից էականորեն տարբերվող ուտեստ: Ռեստորանի ղեկավարությունն ու մատուցողը, անկախ ձեր կամքից, ինքնագլուխ, ելնելով իրենց շահերից՝ որոշում են, թե դուք ինչ եք ուտելու:

«Ո՛չ» ասելով՝ ամենևին չես սպասարկում այս կամ այն քաղաքական ուժի շահերը: Փոխարենը «այո՛» ասելով շատ հստակ սպասարկում ես իշխող կուսակցության ու անձամբ Սերժ Սարգսյանի նեղ անձնական շահերը:
Հաջորդ անագամ հաստատ դուք չեք այցելի այդ ռեստորանը, առավել ևս՝ բովանդակային քննարկման մեջ չեք մտնի մատուցողների հետ, քանի որ անկախ ձեր ցանկություններից ու ճաշակից, միշտ մատուցում են իրենց, ոչ թե ձեր ուզածը:

Քանի որ պետությունը ռեստորան չէ և այն փոխելու ընտրության հնարավորություն չունես, եթե իհարկե ձեռքդ թափ տալով չես արտագաղթում, ապա պետք է ամեն ինչ անել, որ հենց քո երկրում իրացվի ընտրության իրավունքը: Այլապես ստիպված ես լինելու ճաշակել իշխանության քիմքին հաճո ուտեստ: Այսօր ՀՀ քաղաքացին կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ պետք է ամեն ինչ անի իր ընտրության իրավունքի իրացման համար, կա՛մ հեռանա սեփական երկրից:

Սահամանդրության փոփոխության հետևանքները ուղղակի վերաբերելու են յուրաքանչյուր քաղաքացու: «Ո՛չ» ասելով՝ ամենևին չես սպասարկում այս կամ այն քաղաքական ուժի շահերը: Փոխարենը «այո՛» ասելով շատ հստակ սպասարկում ես իշխող կուսակցության ու անձամբ Սերժ Սարգսյանի նեղ անձնական շահերը:

Պաշտպանելով «այո»-ի կամ «ոչ»-ի դիրքերը՝ անձամբ պատասխանատվություն ես ստանձնում քո հետագա ճակատագրի համար:

Ուստի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր հնարավորությունների սահմաններում աջակցել ընտրակեղծիքների կանխարգելման գործընթացին, եթե, իհարկե, ցանկություն կա անձամբ տնօրինելու սեփական ճակատագիրը, այլ ոչ թե թույլ տալու, որ իշխանությունը հերթական անգամ խլի քո ճակատագիրը տնօրինելու իրավունքը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում