2016թ. Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան-Դոհա ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Qatar Airways-ի հետ:
Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ Qatar Airways-ի հետ բանակցություններն առավել ակտիվ ընթացք էին ստացել այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային «Էթիհադ» ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ում նշում են, որ Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:
Qatar Airways-ը Մերձավոր Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Qatar Airways-ի շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում` Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն:
Civilnet











