«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթները Երևանի ուղղությամբ, հաղորդում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից:
Ներկայում ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հաջորդ տարվա հուլիսի 15-ից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը ամեն օր կկատարի երկու չվերթ:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից տեղեկացնում են, որ այժմ քննարկվում է նաև ուկրաինական մեկ այլ` Yan Air ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա:
Civilnet











