Զարգացման ֆրանսիական գործակալությունը Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով 75 մլն եվրո արժողությամբ վարկ կտրամադրի. ՀՀ կառավարության և գործակալության միջև համապատասխան վարկային համաձայնագրին գործադիրը հավանություն է տվել նոյեմբերի 26-ի նիստին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:
Civilnet











