Գլխավոր Լրահոս

Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա դեկտեմբերին

Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա դեկտեմբերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա. այս մասին, ինչպես հաղորդում է Armsport.am-ը, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, որին դիտարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Հայրապետյանը հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին երկու անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին:

Ներկայում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն է: Նա այս պաշտոնին նշանակվեց այս տարվա ապրիլի վերջին` շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդի հրաժարականից հետո:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում