Գլխավոր Լրահոս

Մե՜ծ խելք ունեք դուք

Մե՜ծ խելք ունեք դուք

Դաշնակցության Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, թե մեծ խելքի նշան չէ նոր սահմանադրությանը «ոչ» ասելը:

Դաշնակցության Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, թե մեծ խելքի նշան չէ նոր սահմանադրությանը «ոչ» ասելը:

«Հիմա. եթե կա հնարավորություն այդ խնդիրը լուծելու` մեծ խելքի արտահայտություն չէ «ոչ» ասելը, որովհետև դա նշանակում է, որ մնալու է նույնը: Բառախաղ չեմ անում` եթե նորը չես ընդունում, մնալու է հինը, որից դժգոհ ես: Է, լավ, եթե ինչ-որ լավ բան անելու էիր, անեիր հնում: Եթե չես անում, նորն էլ չես ընդունում… Այսինքն` ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն, նրանք պիտի ընդունեն, որ հանդես են գալիս ներկա համակարգի պաշտպանի դերում, որովհետև, եթե նորը չլինի, ինչ-որ երրորդ բան չի լինելու, հինն է լինելու»,- ասել է Սպարտակ Սերյանյանը:

ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ այնքան ինքնամոռաց են լծվել գործող իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները պաշտպանելու գործին, որ սկսում կորցնել ադեկվատությունը:

Մեծ խելքի նշա՞ն է, որ կարկառուն դաշնակցական, «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանն իր մոտ աշխատանքի է ընդունում տխրահռչակ ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տխրահռչակ որդուն: Եվ այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխություններին «վճռական այո» քարոզող կուսակցությունը պաշտոնական որևէ գնահատական կամ մեկնաբանություն չի տալիս: Մեծ խելքի արտահայտություն կլիներ Սպարտակ Սեյրանյանից լսել, թե ինչպես է նա վերաբերվում իր կուսակցի այդ որոշմանը:

Հավանաբար մեծ խելքի առկայության պատճառով սահմանադրական փոփոխություններին «վճռական այո» ասելով՝ ՀՅԴ ղեկավարները ցանկանում են շարունակել առավել անկաշկանդ նշանակումների շարքը: Հայաստանում դեռ շատ լիսկայանման պաշտոնյաններ կան, որոնք որդիներ ունեն:

Հ.Գ.

Հավանաբար մեծ խելքի նշան էր, որ մեկ դար առաջ՝ 1908-1912 թթ., ՀՅԴ-ն սերտ համագործակցում էր երիտթուրքերի հետ, նույնիսկ 1909թ. Ադանայի ջարդերից հետո, երբ թուրքերի կազմակերպած կոտորածներին զոհ գնած շուրջ 30 հազար հայ: Մեծ խելքի նշան կլիներ, որ ՀՅԴ նորօրյա ջոջերը վերլուծեին իրենց հեռավոր և ոչ այնքան հեռավոր անցյալը, այլ ոչ թե լծվեին Սերժ Սարգսյանի անվտանգությունն ու իշխանության հարատևությունը երաշխավորող սահմանադրական փոփոխությունները գովերգելուն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում