Գլխավոր Լրահոս

Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Դեկտեմբերի 2-ին Իսպանիայի Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանի լիագումար նիստին ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն: Ինչպես հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հայտարարությամբ Արագոնի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերը: Հայտարարությունը Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը և քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հայտարարությունը նաև կոչ է անում Թուրքիային իրականացնել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները և մասնավորապես ցուցակագրել հայկական մշակութային ժառանգության այն օբյեկտները, որոնք, 20-րդ դարի ընթացքում գտնվելով իր իրավասության ներքո, ոչնչացվել կամ վնասվել են: Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կղզիներից և Նավառայից հետո Արագոնը դարձավ Իսպանիայի Թագավորության հինգերորդ համայնքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում