Գլխավոր Լրահոս

Իտալիայի Լ'Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Լ'Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Լ'Աքվիլայի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 26-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ'Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ'Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի վերջին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին Իտալիայի Աբրուցցո նահանգը և Ռավեննա քաղաքը, ավելի վաղ` Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը և Մարկեի նահանգային խորհուրդը: Այս տարվա մարտին Իտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում