Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի պոդիումը

Սերժ Սարգսյանի պոդիումը

Ձեր միջոցով ինքը հարվածել է բոլորին, ովքեր իրենց լրագրող են կարծում: Պարզ է, որ դուք այլընտրանք չունեք, պարզ է, որ խաղի կանոնները մնում են խաղի կանոններ: Այդ մարդն էլ այդպես է խաղում: Անշուշտ, ինքն անձնապես չի «բանակցել» ձեզ հետ, թե ինչպես պետք է վարվել հարցազրույցի հետ:Դուք ըստ էության կոնսպիրատիվ ասուլիսի եք ներկա եղել:

Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցներին: Մարդը խոսել է: Մյուսները լսել են, տվել են հարցեր, աշխատել է տեսախցիկը, չխկացրել է լուսանկարիչը: 12 ժամ ոչ մի լրատվամիջոց ծպտուն անգամ չի հանում ասուլիսից: Նույնիսկ Ֆեյսբուքում գրառում չի արել:

Ժողովուրդ, այդ մարդն, այնուամենայնիվ, Հայաստանի առաջին դեմքն է: Նա ամեն օր պաշտոնական տեսակետներ շաղ չի տալիս: Նորմալ երկրում այդ ասուլիսը ուղիղ եթեր պիտի գնար: Դուք ըստ էության կոնսպիրատիվ ասուլիսի եք ներկա եղել: Գոնե 12 ժամ այդ ասուլիսը եղել է գաղտնի: Պարզ չէ՞ ինչու: Որովհետև ինքը քիթը խոթել է լրագրողական գործունեության դաշտ: Որովհետև ձեզանից յուրաքանչյուրի էքսկլյուզիվության իրավունքն էդ մարդը համահարթեցրել է իր պարզ քմահաճույքին՝ մինչև ինքս կամ իմ լրատվականը պաշտոնական տեքստին չծանոթանանք, համապատասխան մոնտաժը չանենք, ոչ մեկդ մեկ տող անգամ եթեր չեք տա: Ինքը ծաղրել է լրատվությունը: Այդ մարդու համար դուք որպես լրագրող չկաք: Ինքը կազմակերպված լրատվամիջոցներ է ուզում, կազմակերպված լրագրող, ինչպես կազմակերպված բանդա է լինում: Ժուռնալիստիկան ինքն ընկալում է նույնպիսի բանդա, որքան՝ իշխանությունը: Հասկանու՞մ եք, ինքը բոլորովին այլ «մշակույթի» մարդ է, ինքը ԱԱԾ է ղեկավարել ու ղեկավարում, ու իր մտածողությունը միայն էդ «մշակույթի» մեջ է: Խորհրդային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ԿԳԲ-ն ինքն է ստեղծել կազմակերպված բանդաներ: Ձեր միջոցով ինքը հարվածել է բոլորին, ովքեր իրենց լրագրող են կարծում: Պարզ է, որ դուք այլընտրանք չունեք, պարզ է, որ խաղի կանոնները մնում են խաղի կանոններ: Այդ մարդն էլ այդպես է խաղում: Անշուշտ, ինքն անձնապես չի «բանակցել» ձեզ հետ, թե ինչպես պետք է վարվել հարցազրույցի հետ: Չմոռանանք, որ նրա մամուլի քարտուղարը օրերս գրեթե «Իսլամական պետություն» չեզոքացրած հիմնարկից է:

Այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է էթիկայից՝ հանդեպ Մինսկի խումբը, որի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը մեր խորհրդարանում: Ճիշտ է ասում: Էթիկա, նշանակում է փոքր-ինչ վախ: Վախ, որ քեզ անհրաժեշտ ինտելեկտը չի հերիքի դիմացինին չվիրավորելու: Հիմա ձեր դիմաց նստած մարդիկ ովքե՞ր են, ձեր իմացած էթիկան ինչու՞ նրանց վրա չի տարածվում: Ինչու՞ եք առանց վատ զգալու գրչի մարդկանց դնում էդ օրը: Նրանք հենց տեղից պետք է աշխատեին, աշխարհն արդեն համակարգիչներով տեքստեր է փոխանցում: Դուք ուզում եք ասել, որ նրանք բան ու գործ չունեն և պետք է շատ ուշադիր ձե՞զ լսեն:

Լավ, լսեցին: Հասկացանք, որ կայքերի լրագրողներ չեն, որոնք հնչած բառը մեկ վայրկյան հետո տեղ են հասցնում: Հասկացանք, որ ոչ մի ավելորդ շարժում չպետք է շեղեր ձեր մտքերը: Բայց էդ մարդիկ լրագրողներ են, նրանք գործ ունեն անելու: Դուք ցույց տվեցիք, որ բացառապես բոլորի վրա իշխանություն ունեք, որովհետև այլ բան է ձեր իշխանությունը և պայմանավորվածությունները հարցազրույցի ընթացքում, այլ բան է լրագրողի վրա ունեցած իշխանությունը հարցազրույցից հետո: Ձեզ համար եթերը պոդիու՞մ է, որտեղ ուզում եք անթերի երևալ: Արեք ինչ ուզում եք, գնացեք Հանրային հեռուստաընկերություն և խոսեք Նվեր Մնացականյանի հետ: Դա կլիներ Նվեր Մնացականյանի էքսկլյուզիվը: Դա կլիներ ազնիվ վերաբերմունք Նվերի հանդեպ: Եվ ինքն էլ թող որոշեր իր իմացած էքսկլյուզիվության բարձունքից, թե դա երբ եթեր տար, եթե, իհարկե, դուք չթելադրեիք, թե ձեզ դա երբ է պետք:

Աշխարհի ո՞ր երկրում եք տեսել, որ 8 հեռուստաընկերության 12 լրագրող մասնակցի մի ասուլիսի միայն մեկ հեռուստաընկերության տեսախցիկներով: Էդ դեպքում մյուսներն ինչու՞ ենք այդքան հաճախականություններ զբաղեցնում:
Դուք ասուլիսը դարձրիք Նոր տարվա ուղերձ, երբ ձայնագրվում եք դեկտեմբերի 30-ին և եթեր մտնում 31-ի իրիկունը: Դուք ալարում եք նույնիսկ Ռուսաստանի կողմը նայել, որտեղ նախագահ Պուտինի ասուլիսները վաղուց միայն ուղիղ եթեր են: Ավելին, այդ ասուլիսներին նույնիսկ շարքային քաղաքացիներն են հարցեր տալիս: Ձեր ինչի՞ն էր պետք այս «տուն-տունիկը»: Ամբողջ ասուլիսի ընթացքում աշխատել է մեկ հեռուստաընկերության մի քանի տեսախցիկ: Միայն սա ձեր արածը լրագրողների հանդեպ դարձնում է հանցագործություն: Դուք հեռուստաընկերությունների հետ գործ ունեք, ձեր կողքին մեկը չկա՞, որ դա ձեզ բացատրի: Յուրաքանչյուրն ունի իր տեսախցիկը, էդ տեսախցիկի համար տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել, երբ մասնակցել է հաճախականությունների մրցույթին, հայտի մեջ նշել է, որ այսքան գումար կներդնի տեսախցիկ ձեռք բերելու վրա: Աշխարհի ո՞ր երկրում եք տեսել, որ 8 հեռուստաընկերության 12 լրագրող մասնակցի մի ասուլիսի միայն մեկ հեռուստաընկերության տեսախցիկներով: Էդ դեպքում մյուսներն ինչու՞ են այդքան հաճախականություններ զբաղեցնում: Ձեզ ո՞վ է խաբել, որ դուք պետք է խնամված լինեք եթերում, որ դուք ընդհանրապես պետք է պաշտպանված լինեք ոչ հանրային կամ գուցե ոչ «Արմենիա» հեռուստաըներության լրատվամիջոցի օպերատորի պրոֆեսիոնալ աչքից, իսկ լրագրողներն իրավունք չունեն այդ ասուլիսի մասին հաղորդեն առաջինը: Նրանք, ի վերջո, իրենց մոտ աշխատանքի ընդունվող լրագրողների հետ խոսում են էքսկլյուզիվությունից, խոսում են պրոֆեսիոնալիզմից, խոսում են 21-րդ դարի լրատվության խաղի կանոններից, որտեղ որևէ մեկի քմահաճույքը հաշիվ չէ: Գուցե աշխարհի ոչ մի նախագահ զուտ էթիկական պատճառներով չծիծաղի ձեր երեսին ասուլիսի մասին ձեր պատկերացումների պատճառով, բայց աշխարհի պրոֆեսիոնալ լրագրողները հաստատ չեն ծափահարի ձեր ասուլիսին ներկա հեռուստալրագրողներին, որքան էլ նրանցից գոնե մեկը հարցերը տվեց ըստ էության:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում