Գերմանական Վերականգնման վարկերի բանկը (KFW) բանկը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման նպատակով կտրամադրի 83 մլն եվրո արժողությամբ վարկ. Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW-ի միջև վարկային և ծրագրային համաձայնագրի նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել դեկտեմբերի 3-ի նիստին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկային միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:
Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:
Civilnet











