Գլխավոր Լրահոս

Հայկական Solo Learn-ը` Սիլիկոնյան հովտի մինչև $10 մլն ֆինանսավորմամբ ստարտափների Top 10-ում

Հայկական Solo Learn-ը` Սիլիկոնյան հովտի մինչև $10 մլն ֆինանսավորմամբ ստարտափների Top 10-ում
Հայ-ամերիկյան Solo Learn ստարտափը ընդգրկվել է ստարտափ հետազոտություններով զբաղվող Mattermark ընկերության` Սիլիկոնյան հովտի (Bay Area) մինչև $10 մլն ֆինանսավորում ունեցող Top 10 ստարտափների ցանկում, հաղորդում է Itel.am-ը: Վարկանիշը կազմողների խոսքով` «աճի տեմպերը նշված 10 ստարտանփերի դեպքում ավելացել են՝ ցույց տալով նախնական հզոր առաջխաղացում»: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն ներդրումները, այլև զբաղվածության աճը, առաջխաղացումը սոցիալական մեդիայում, կայքեր այցելությունները և ընկերություններին ներքին հղումները: Հայկական ստարտափը վարկանիշում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրի կայքում: *** Solo Learn-ը ինտերակտիվ կրթական հարթակ է, որի կարգախոսն է «սովորել՝ խաղալով և խաղալ՝ սովորելով»: Այն խաղերի միջոցով տեխնիկական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս 14 ոլորտներում, օրինակ՝ ծրագրավորման և լուսանկարչության: Նախագծի համահիմնադիր Դավիթ Քոչարյանի խոսքով՝ իրենք փոխում են այն ձևը, որով մարդիկ կրթություն ու գիտելիք են ստանում: Այս մասին նա պատմել էր գարնանը Երևանում հրավիրված բիզնես նախաճաշի ժամանակ: Նրա համոզմամբ՝ կրթություն ստանալը պետք է լինի նույնքան ինտուիտիվ և հաճելի, որքան խաղ խաղալը, գիրք կարդալը կամ ֆիլմ դիտելը: «Շուկայում շատ խաղացողներ կան: Մենք տարբերվում ենք անվճար և «մոբայլ ֆըրսթ» փորձառությամբ: Այսինքն՝ ցանկացած սարքի միջոցով մարդիկ կարող են սովորել և փորձարկել ծրագրերը: Առայժմ որևէ եկամուտ չունենք: Հիմնական ջանքերը աճի վրա են: Օգտատերերի քանակության մեծացումից հետո կսկսվի եկամուտների հավաքագրումը: Եկամուտների մոդելը նման է Linkedin-ին, որտեղ մարդիկ իրենց ունեցած տվյալները վաճառում են գործատուներին»,- ասել էր Քոչարյանը` ընգծելով, որ ի տարբերություն Linkedin-ի՝ իրենք ունենում են նաև այդ մարդկանց անցած ճանապարհը, լուծած վարժությունները և գրած կոդերը, որոնք արժեքավոր են գործատուների համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում