Գլխավոր Լրահոս

Այժմ հետընտրական փուլ է, և ամեն ինչ կախված է ձեզնից. Տիգրան Եգորյան

Այժմ հետընտրական փուլ է, և ամեն ինչ կախված է ձեզնից. Տիգրան Եգորյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում կոչ է արել վստահված անձանց, դիտորդներին ու լրագրողներին այսօր և մոտակա օրերին՝ դեկտեմբերի 10-ին և 11-ին հերթապահել նշված ընտրատարածքային հանձնաժողովներում՝ վերահաշվարկների գործընթացը վերահսկելու և քվեարկողների ստորագրած ցուցակներից քաղվածքներ կատարելու համար: Նա գրել է, որ «այժմ հետընտրական փուլ է», և ամեն ինչ կախված է հասարակությունից: Տիգրան Եգորյանի գրառումը՝ ստորև:

«Հարգելի քաղաքացիներ, մի հիշեցում.

Սահմանադրության փոփոխությունները դեռ չեն ընդունվել, հանրաքվեն դեռ չի ավարտվել, այժմ հետընտրական փուլ է և դեռ մեծ հարց է թե ինչ կլինի, բայց ամեն ինչ մեզանից յուրաքանչյուրից է կախված, ուստի ոչ մի հուսահատության առիթ չկա և պետք էուժերը լարել ու գործը մինչև վերջ անել:

Եվս երկու օր պետք է դիտարկել վերահաշվարկները, այնուհետև վիճարկել արդյունքները, և դա անել ակտիվ վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների մասնակցությամբ՝ ճնշելով ընտրակեղծարարների հանձնաժողովներին: Խնդրում եմ վստահված անձանց, դիտորդներին ու լրագրողներին արդեն այսօր, վաղը և մյուս օրը՝ 9-ին, 10-ին, 11-ին առավոտյան 9:00-ից հերթապահել թիվ 2, 4, 7, 8, 14 ընտրատարածքային հանձնաժողովներում վերահաշվարկների գործընթացը վերահսկելու և քվեարկողների ստորագրած ցուցակներից քաղվածքներ կատարելու համար, անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը: Արդեն իսկ կատարված վերահաշվարկների արդյունքում բացահայտվել են վնասված փաթեթներ և պարկեր, ինչպես նաև ընտրրողների ստորագրած ցուցակների անհամապատասխանություններ հայտարարված թվերին ... ամեն ինչ կախված է ձեզանից»:

***

Պաշտոնական նախնական արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 851 ընտրող, «ոչ»`  421 600 ընտրող:

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և քվեների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը, այլ լրատվամիջոցներ, բազմաթիվ դիտորդներ ու քաղաքացիներ արձանագրել էին բազմաթիվ ընտրախախտումներ:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում