Հայկական Shadowmatic-ը՝ 2015թ. լավագույնը AppStore-ում

Shadowmatic-ը ստեղծող թիմը:
Հայկական Shadowmatic-ը ճանաչվել է AppStore-ի 2015թ. լավագույն խաղ (App Store Best of 2015):
Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic խաղը հունիսի 8-ին արժանացել էր Apple ընկերության Apple Design Award հեղինակավոր մրցանակին:
Apple Design Award-ն ամենամյա մրցանակ է: Այն շնորհվում է այն հավելվածներին, որոնք ըստ ամերիկյան ընկերության, «համատեղում են դիզայնն ու տեխնոլոգիաները ստեղծարար, համոզիչ և ազդեցիկ ձևով»:
Shadowmatic-ը թողարկվել է 2015թ. հունվարին: Առաջին իսկ օրերից հայտնվելով բոլոր երկրների App Store-ի Editor’s Choice բաժնում` այն նաև Apple-ի կողմից ճանաչվել էր հունվարի լավագույն խաղ:
Խաղացողը պետք է գտնի ստվերներում թաքնված ուրվագծերը. նա պտտում է թվացյալ վերացական եռաչափ առարկաներ` այնպես անելով, որ դրանց ստվերները շրջապատող միջավայրին համապատասխան ծանոթ ուրվագծեր կազմեն:
Triada Studio-ն համակարգչային գրաֆիկայի և անիմացիայի ստուդիա է, որն ունի ոլորտում աշխատանքի ավելի քան 20 տարվա փորձ: Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց`Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյան, ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան:
Civilnet










