Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, հաղորդում է ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը ներկայացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սուքիասյանը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ:
Վարուժան Սուքիասյանը 2000-2001 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ ոքի և պարտվել 7 խաղում:
***
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա մարտի 30-ից, երբ հրաժարական տվեց շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը: Դրանից մեկ օր առաջ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Ալբանիայի հետ խաղում պարտություն էր կրել 1:2 հաշվով` դուրս մնալով Եվրո-2016-ի եզրափակչից:
Շալանդի հրաժարականից յետո ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
Civilnet











