Գլխավոր Լրահոս

Պետդեպը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել ընտրախախտումները

Պետդեպը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել ընտրախախտումները

«Մենք մտահոգված ենք ոչ կուսակցական դիտորդների և Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչեցված՝ ընտրախախտումների վերաբերյալ պնդումներով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լիարժեք հետաքննել ընտրախախտումների վերաբերյալ բոլոր արժանահավատ հայտարարությունները՝ երաշխավորելու հանրաքվեի արդյունքների վստահելիությունը». դեկտեմբերի 8-ին ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին:

«Այս հարցերը, որոնք նման են նախորդ ընտրություններում ԵԱՀԿ դիտորդների կողմից գրանցված խնդիրներին, պետք է հաշվի առնվեն նոր Ընտրական օրենսգրքում, որպեսզի ապագա ընտրությունները հայ ժողովրդի կողմից դիտարկվեն որպես արժանահավատ, լեգիտիմ և իրենց կամարտահայտության իրական արտացոլում»,- հավելել է Ջոն Քըրբին։

***

Պաշտոնական նախնական արդյունքներով սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 851 ընտրող, «ոչ»`  421 600 ընտրող:

Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և քվեների հաշվարկի ընթացքում ՍիվիլՆեթը, այլ լրատվամիջոցներ, բազմաթիվ դիտորդներ ու քաղաքացիներ արձանագրել էին բազմաթիվ ընտրախախտումներ:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանրաքվեից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում գոհունակություն է հայտնել «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը` բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում