Գլխավոր Լրահոս

Հայկական PicsArt-ը` Forbes-ի «2015թ. ամենաթեժ ստարտափերի» ցանկում

Հայկական PicsArt-ը` Forbes-ի «2015թ. ամենաթեժ ստարտափերի» ցանկում
Բջջային հեռախոսների լուսանկարների ֆոտոխմբագրիչ PicsArt հավելվածը, որ մշակվել է հայաստանյան մասնագետների կողմից, ընդգրկվել է Forbes ամսագրի «2015թ. ամենաթեժ ստարտափերի» ցանկում` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Forbes-ը հայկական հավելվածը $250 մլն է գնահատել: Այս ամիս` ավելի վաղ, Google Play-ը PicsArt-ը ճանաչել էր տարվա լավագույն հավելվածներից մեկը: PicsArt-ը ամերիկյան բրենդ է, այն նախագծվել է Սիլիկոնյան հովտում գործող Open Soft Consult ընկերության կողմից, սակայն ծրագրավորումն ու մարքեթինգն ամբողջությամբ իրականացվում է հայերի կողմից Երևանում: Այս տավրա փետրվարին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հավելվածի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը նշել էր, որ PicsArt-ը «պարզապես ֆոտոխմբագրման գործիք չէ, այն ունի ոգի և շունչ, որը թույլ է տալիս անընդհատ խաղալ, լինել ներգրավված»: Հավելվածի միջոցով կարելի է նկարներ խմբագրել, ստանալ տարբեր կոլաժներ, նոր նկար անել կամ նկարների վրա նկարել և այլն: PicsArt-ի ներբեռնումների թիվը ներկայում ավելի քան 250 մլն է, իսկ ամսական ակտիվ օգտատերերի թիվը 65 մլն է: Այն աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS սարքերով: 2015թ. փետրվարին PicsArt-ը ամերիկյան Sequoia Capital ընկերության կողմից 10 մլն դոլար ֆինանսավորում էր ստացել, ապրիլին հայտարարվեց 15 մլն դոլարի նոր ֆինանսավորում ստանալու մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում