Գլխավոր Լրահոս

Կառավարության աշխատակազմին $750 հազ. կտրամադրեն՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Կառավարության աշխատակազմին $750 հազ. կտրամադրեն՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի շրջանակում Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կառավարության աշխատակազմին կտրամադրի մինչև 750 հազ. դոլարի ֆինանսական օժանդակություն:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրն այսօրվա նիստին հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրին:

Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու 2015-2018 թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Գումարը տրամադրվելու է փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար:

«Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում