Գլխավոր Լրահոս

Վրաստանն ու Իրանը գազի տարանցումը Հայաստանի հետ չեն քննարկել

Վրաստանն ու Իրանը գազի տարանցումը Հայաստանի հետ չեն քննարկել

Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններ ՀՀ իշխանությունների հետ չեն տարվել. այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Հայաստանի հետ նման բանակցություններ չեն տարվել»,- ասել է նա:

Զախարյանը նաև նշել է, որ 2015թ. դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների քառակողմ բանակցությունների շրջանակում ևս այդ թեմայով քննարկումներ չեն եղել:

Նա հիշեցրել է, որ Վրաստանի և ռուսական «Գազպրոմ»-­ի միջև ընթանում են գազի մատակարարման բանակցություններ, սակայն դրանց արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա:

Իրանական Press.tv հեռուստատեսությունը հունվարի 4-ին հաղորդել էր, որ Թբիլիսին Թեհրանի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելու շուրջ: Press.tv-ի հաղորդմամբ` Իրանի գազի ազգային ընկերության (National Iranian Gas Company) ներկայացուցիչ Ալի Ռեզա Քամելին հայտարարել էր, որ պայմանավորվածության համաձայն՝ Իրանը պետք է գազը հասցնի մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ-վրացական սահմանին: Քամելին նշել էր, որ Վրաստան մատակարարվող գազի ծավալը կկազմի օրական 300-500 մլն խմ, և այն կուղղվի միայն ներքին պահանջարկը բավարարելուն և չի գնա դեպի Եվրոպա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում