Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ ալյուրի գնի 30% նվազմանը զուգահեռ չի իջնում հացի գինը. վարչապետ

Ինչո՞ւ ալյուրի գնի 30% նվազմանը զուգահեռ չի իջնում հացի գինը. վարչապետ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է տնտեսության մի շարք ոլորտներում անցած տարվա վերջին իրականացրած վերահսկողության, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գների ուսումնասիրության արդյունքները:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Շաբոյանն ասել է, որ այն բոլոր ապրանքների գծով, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, Ամանորի նախաշեմին` դեկտեմբեր ամսվա ընթացքում, գների աճ չի արձանագրվել, գները կայուն են մնացել: «Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչև 30 տոկոսով, իհարկե սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, հետևաբար, ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ չափով ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակներին, մասնավորապես, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, որոնք նույնպես մեծ չափով ներկրվում են ՌԴ-ից»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը:

Անդրադառնալով ալյուրի գների 30 տոկոս նվազմանը՝ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե ինչու դրան զուգահեռ հացի գինը չի իջնում:

Ի պատասխան Շաբոյանը տեղեկացրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10 տոկոսի չափով. «Հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, ամեն դեպքում դաշտը մրցակցային է, և այս տեսանկյունից հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»:

Վարչապետն առաջարկել է մեկ տասնյակ խոշոր ընկերություններում ևս մեկ անգամ ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու, թե գները ինչու հավասարաչափ չեն իջեցվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում