Գլխավոր Լրահոս

2015թ. ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանում ռեկորդային են եղել

2015թ. ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանում ռեկորդային են եղել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում, ասված է բանկի երևանյան գրասնենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և անցած տարվա ընդհանուր ներդրումները կազմում են 140 մլն դոլար, ինչը Հայաստանում բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ է:

Առավել խոշոր ներդրումները կատարվել են ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտներում:

«ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև ոլորտի կանսոլիդացիային: Բացի այդ` ՎԶԵԲ-ը մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանիշրջադարձային միջազգային սինդիկատացմանը, որը կապահովի զգալի նոր ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար: Առևտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրից առավել ակտիվ օգտվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ 48 մլն դոլարի աջակցություն տեղական բիզնեսների համար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

ՎԶԵԲ-ը ստորագրել է երկու մունիցիպալ ծրագիր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության հետ`կոշտ թափոնների և քաղաքային լուսավորության վերաբերյալ:

Մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը` ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մեր հաճախորդների բանկայնության և Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մենք հետևողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական և ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների և բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետևողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը»:

2015թ. ՎԶԵԲ-ը նաև հրատարակել է Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարություն, որը նպատակ ունի բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները և տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները և առևտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

Մարկ Դեյվիսը նշել է, որ «թեև 2016թ., ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ինքը մի շարք նոր հնարավորություններ է տեսնում Հայաստանում հաճախորդների բազայի մեծացման առումով»: Նրա խոսքով` մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկ հասունացման փուլում են:

***

1992թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.13 մլրդ դոլար 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում