Շինարարության ոլորտում աճը եղել է աննշան՝ 0,3 տոկոս:
Հայաստանում 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունը ավելացել է 3,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ:
Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատումների համաձայն՝ 2015թ. ընթացքում տնտեսական ամենամեծ ակտիվությունը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ 11,7 տոկոս (համախառն արտադրանքը կազմել է 1 տրլն դրամ): Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 5,2 տոկոս (համախառն արտադրանքը կազմել է 1,3 տրլն դրամ): Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 2,7 տոկոս (1,2 տրլն դրամ): Շինարարության ոլորտում աճը եղել է աննշան՝ 0,3 տոկոս (457 մլրդ դրամ):
Տնտեսական ակտիվության աճ է գրանցվել արտահանման 3,9 տոկոս նվազման և ներմուծման ավելի քան 26,5 տոկոս նվազման պարագայում:
Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը կազմել է 7,7 տոկոս՝ 184 հազ. դրամ:
Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.1 տոկոս աճի կանխատեսումը:
Civilnet











